տուն Հասարակություն Իրավական Թալանել են «Տաշիր Գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանի եղբոր տունը. հափշտակվել են...

Թալանել են «Տաշիր Գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանի եղբոր տունը. հափշտակվել են զենքեր. SHAMSHYAN.com

3648
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, Տաշիր քաղաքում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը հրել-բացելու միջոցով մտել են Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել տարբեր իրեր, այդ թվում՝ «Չերչիլ» տեսակի12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող, «Տիգր» տեսակի 7.62/54 մմ տրամաչափի որսորդական ակոսափող և «Սայգա» տեսակի 7.62/39 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացաններ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Վանյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Հ. Պետրոսյանը։