տուն Սպորտ Թալանել են Մարիո Բալոտելիի տունը

Թալանել են Մարիո Բալոտելիի տունը

96
0

5501605-R3L8T8D-1000-130216_the_cambrian_hotel_01

Անհայտ անձիք թալանել են «Միլանի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի տունը։ Տեղեկացնում է Football Italia-ն։

Իտալիայում գտնվող տնից գողացել են ոսկյա զարդեր, թանկարժեք ժամացույցներ և այլ արժեքավոր իրեր։ Բացի այդ, գողերն իրենց հետ տարել են նաև Բալոտելիի ավտոմեքենան։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ գիշերային ակումբներից մեկում փորձել են գողանալ ֆուտբոլիստի բջջային հեռախոսը, սակայն Բալոտելիին հաջողվել էր բռնել գողին։