SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:
Վերջինս դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: