Այսօր՝ հունվարի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Մարգարիտա Բարխոյանը եւ հայտնել, որ նախորդ օրը, ժամը 19։30-ից մինչեւ հունվարի 21-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները։
Աղբյուրի հաղորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ Մարգարիտա Բարխոյանն ու իր եղբայրը՝ Վլադիմիր Բարխոյանը, երգարվեստում հայտնի են բազմաթիվ դուետներով։