««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը իրապես անհրաժեշտություն է: Սա այլ կերպ ասած՝ թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու մեր խոստման իրավական ձևակերպումն է»,- ԱԺ ամբիոնից դիմելով ժողովրդին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Իշխանական պատգամավորն ասում է, որ հաճախ մեծ էր գայթակղությունը`հեղափոխության հարթակից քաղաքական մեկ հայտարարությամբ թալանածը վերադարձնելը: Մինչդեռ, ինչպես խոստացել են, գործելու են բացառապես իրավական ճանապարհով: Այս նախագիծը, Ս. Ղազարյանի պատկերացմամբ, համապարփակ, ոչ հատվածական լուծում առաջարկող նախագիծ է, որի արդյունքները լինելու են առարկայական:
Սոցիալական արդարության մասին Սոնա Ղազարյանն ասաց, որ նմանատիպ նախագիծն անհրաժեշտություն է, որպեսզի ունենանք իրավական երկիր, բարեկեցիկ ապագա ստեղծելու ճանապարհին` հերթական դրական քայլ:
Հայկ Մագոյան