այս օրերին ինչ-որ անձինք Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Թաիրովում գործող «Վերոնա» ռեստորանային համալիրի հարևանութամբ գտնվող Լեոյի փողոցում ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ծառասպանները քոքից կտրել, իսկ մի քանի ծառեր էլ արմատից պոկել ու շպրտել են:
Նշված վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.
«Նոր տարուց առաջ ծառերը կանգուն էին: Մի քանի օր առաջ տեսանք՝ ավիրել են: Մեր տեղեկություններով՝ ինչ-որ նախկին իշխանության ներկայացուցիչ ծառերը կտրել է ու ախորժակն այնքան է բացվել, որ որոշել է իր քարե պարիսպները ծառերի սպանդի հաշվին առաջ տա:
Երևի մտածել է՝ տոն է, մարդիկ չեն տեսնի ու ինքը իր սև գործը կանի»: Հույս ունենք, որ համայնքապետարանն ու տարածքի ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքեն ու ծառերի սպանդ իրականացնողին կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն: