Թաիլանդի բանակի ղեկավար գեներալ Փրայութ Չանոչան զգուշացրել է, որ եթե առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնք նախանշված են փետրվար ամսին, անցնեն քաղաքական ներկա պայմաններում, ապա երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Գեներալը կոչ է արել իշխանություններին և ընդդիմությանը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ և գալ փոխզիջման, ինչից հետո նոր ընտրություններ անցկացնել։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ երկարատև բողոքի ակցիաներից հետո Թաիլանդի վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, իսկ կառավարության անդամները դարձան ժամանակավոր պաշտոնակատարներ։