տուն Քաղաքական Միջազգային Թաիլանդում հակակառավարական ցույցի մասնակիցները շրջափակել են ևս 4 նախարարություն

Թաիլանդում հակակառավարական ցույցի մասնակիցները շրջափակել են ևս 4 նախարարություն

162
0

tai

Թաիլանդում հակակառավարական ցույցի մասնակիցները շրջափակել են ևս 4 նախարարություն։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը։

Ցուցարարները փակել են Ներքին գործերի, գյուղատնտեսության, տրանսպորտի, սպորտի և զբոսաշրջության նախարարության մուտքերը։ Նրանք պաշտոնյաներից պահանջել են լքել այդ գերատեսչությունների շենքերը։

Բացի այդ, Ներքին գործերի նախարարությանը ներկայացվել է վերջնագիր, որով ոստիկանությունը պետք է երկու ժամում կատարի իրենց պահանջները։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության դեմ բողոքող խմբերը գրավել են արտաքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության շենքերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here