Բանգկոկում հակակառավարական ցույցի մասնակիցները գրավել են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական գրասենյակը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Մուտքի մոտ հավաքվել են շուրջ հազար հոգի, ովքեր պահանջում են երկրի վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականը։ Նրանցից մի մասին հաջողվել է ներխուժել գլխավոր շտաբի տարածք։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ շարունակ ընդդիմությունը խափանել է գրեթե բոլոր նախարարությունների աշխատանքը՝ շրջապատելով դրանց շենքերը։