տուն Քաղաքական Միջազգային Թաիլանդի վարչապետն, արցունքն աչքերին, ցուցարարներին խնդրել է դադարեցնել բողոքի ակցիաները (տեսանյութ)

Թաիլանդի վարչապետն, արցունքն աչքերին, ցուցարարներին խնդրել է դադարեցնել բողոքի ակցիաները (տեսանյութ)

230
0

Thailand_Whose_Demo_805611a

Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավատը, ում հրաժարականի պահանջով Թաիլանդի քաղաքների փողոցներում շարունակվում են բողոքի ակցիաները, արցունքախառն աչքերով, դիմել է ցուցարարներին` խնդրելով դադարեցնել բողոքի ակցիաները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

«Ես արդարություն եմ խնդրում: Չէ որ մենք արդեն զիջել ենք», — ասել է Չինավատը կառավարության այսօրվա նիստից հետո: Տեղեկացնենք, որ կառավարության նիստը տեղի է ունեցել Թաիլանդի բանակին պատկանող մասնաշենքում, քանի որ կառավարության շենքն արգելափակված է ցուցարարների կողմից:

Հիշեցնենք, որ երկարատև բողոքի ակցիաներից հետո որոշում է կայացվել Թաիլանդում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի նոր կառավարություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here