տուն Քաղաքական Միջազգային Թաիլանդի ընդդիմությունը երեք օր տվեց կառավարությանը` սպառնալով ձերբակալություններով

Թաիլանդի ընդդիմությունը երեք օր տվեց կառավարությանը` սպառնալով ձերբակալություններով

214
0

image16255577_e55733decb156421245dd6cab44e65c9

Թաիլանդում հակակառավարական ցույցերի մասնակիցները պահանջել են կառավարությունից հրաժարական տալ 3 օրվա ընթացքում` սպառնալով կառավարության անդամներին ձերբակալություններով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

«Եթե վարչապետն ու կառավարության անդամները հրաժարական չտան երեք օրվա ընթացքում, մենք կձերբակալենք նրանց մեր ուժերով»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդ Սուտհեփ Տխիակսուբանը: Նշվում է նաև, որ այս պահին ընդդիմադիրներն արգելափակել են մի քանի նախարարությունների շենքերը, ինչպես նաև անջատել են էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here