Մեծ Բրիտանիայի Բուքինգհեմյան պալատի աշխատողների (royal insiders) խոսքերով, Եղիսաբեթ Երկրորդն այլևս չունի նախկին իշխանությունը թագավորական ընտանիքի անդամների նկատմամբ: Այս մասին հաղորդում է express.co.uk-ը:
Չգրված օրենքի համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամները խուսափում են հարցազրույցներից: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, վերջերս BBC News-ի թղթակցին հարցազրույց տվեց: Թագուհուն մոտ գտնվող աղբյուրներից մեկը վստահեցրել է. «Նրան նախապես խորհուրդ են տվել խուսափել հարցազրույցից, բայց խորհուրդը չի ընդունվել: Թագուհին զգուշացրել է նրան, բայց այսօր Եղիսաբեթ Երկրորդը այլև չունի երբեմնի ուժեղ վերահսկողությունը. նա 93 տարեկան է»:
Բուքինգհեմյան պալատի աղբյուրը հավելել է. «Ներկայումս կենտրոնական վերահսկությունը թույլ է»:
Արքայազն Էնդրյուն նախքան հարցազրույցը խորհրդակցել էր իր ամենամոտ խորհրդականների՝ դուստրերի հետ, բայց որոշումն ինքն էր կայացրել. նա վճռել էր, որ պետք է անի դա (խմբ. հարցազրույցը):
Թագուհու թոռը՝ արքայազն Հարին և նրա կին Մեգան Մարքլը նույնպես թագավորական ընտանիքում ընդունված կանոնների պահպանման ջատագովներից չեն: Արքայազն Հարին չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը լրատվամիջոցների ու տաբլոիդների նկատմամբ: