Իսպանիայի թագավորի փեսան, Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, խնդրել է, որ իրեն տուն թողնեն. Ֆիլիպ VI-ի փեսան մի քանի միլիոն եվրո յուրացնելու համար իր պատիժը կրում է բանտում: Այս հնարավորությունը թույլատրվում է Պատիժների իրագործման կանոնների 154-րդ հոդվածով, տեղեկացնում է El Pais-ը:
Ինյակ Ուրդանգարին 531 օր անցկացրել է քրեակատարողական հիմնարկում: Ուրդանգարին դատապարտվել է 5 տարի և 10 ամիս ժամկետով:
Նշենք, որ Ինյակ Ուրդանգարի Ֆիլիպ VI-ի քրոջ՝ Քրիստինա Ուրդանգարիի ամուսինն է: