Սուրբծննդյան տոներից ընդամենը մի քանի օր առաջ շատերն արդեն վաղաժամ սկսում են տոնակատարությունների անցկացումը: Նրանց շարքում է նաև Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը: Այս մասին հաղորդում է ABCNews-ը:
Բուքինգհեմյան պալատում արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավագ որդին՝ արքայազն Ջորջը, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, արքայազն Չարլզի, արքայազն Ուիլյամի հետ միասին պուդինգ է պատրաստել: Ստացվում է, որ Միացյալ Թագավորութան չորս սերունդների ներկայացուցիչները միասին մասնակցել են պուդինգի պատրաստման արարողությանը: