«ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին օրենքի նախագիծն աբսուրդ է և «Բարգավաճ Հայաստան»-ն օրինագծին դեմ է քվեարկելու»,-ԱԺ-ում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է քաղաքապետարանի շուրջ բարձրացված աղմուկին, տնտեսական հեղափոխությանը և Հայաստանի ներդրումային հնարավորություններին: Լրագրողները, մեջբերելով ԲՀԿ նախագահի հայտարարությունները, որ Հայաստանում ներդրումների համար բավարար նախադրյալներ չկան, Գագիկ Ծառուկյանին խնդրել են մեկնաբանել նաև Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարությունը: Գործարարը, հիշեցնենք, ասել էր, որ այդ հարցում Ծառուկյանի հետ համակարծիք չէ: ԲՀԿ նախագահն, ի պատասխան, պատմել է, որ իր արտասահմանցի գործընկերները՝ Աբու Դաբիի թագաժառանգը և աշխարհահռչակ «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, ցանկացել են Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ կառուցել, սակայն քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ կես ժամ տևած հանդիպումից հիասթափված` հեռացել են:
տուն Լուրեր «Թագաժառանգը եկել էր ներդրում կատարելու, քաղաքապետի հետ հանդիպումից հիասթափված՝ գնաց». Գ.Ծառուկյան (տեսանյութ)