Եվրոպական համագործակցության երկրների ցուցակում Մոլդովան առաջատար դիրքերում է հայտնվել մեդիադաշտի ազատության ցուցանիշով: Մինչդեռ Բելառուսը այս ոլոտում պրոբլեմատիկ դիրքերում է: Մեդիաոլորտի ազատության մասին հետազոտությունը կատարվել է ENP EaP Media Freedom Watch-ի կողմից: Հետազոտությունն ընդգրկում է 2013-ի հուլիս-սեպտեմբերի տվյալները:
The Media Freedom Index-ի հետազոտության ընթացքում հաշվի են առնվել ամեն երկրից տասական մասնագետնետի կարծիքը, որի հիման վրա երկրներին միավորներ են շնորհվել: Յուրաքանչյուր երկրի համար առավելագույն միավորների քանակը 1650-ն է:
Հայաստանը EaP Media Freedom Watch-ի մեդիայի ազատության ցուցանիշով 935 միավորով երրորդ տեղում է գտնվում՝ Մոլդովայից և Վրաստանից հետո: