տուն Լուրեր Բլոգ Ընտրվել է առավել անվտանգ ու հեշտ տարբերակը՝ «պայքարել» նրանց դեմ, որոնց «բերած...

Ընտրվել է առավել անվտանգ ու հեշտ տարբերակը՝ «պայքարել» նրանց դեմ, որոնց «բերած չարիքը» հենց աննշան է

227
0

4+ 101246

Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վերջին տարիներին հանրապետության ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ անկում է ապրել, իսկ պետությունների տնտեսական զարգացումը համեմատվում է հենց ՀՆԱ-ի դոլարային արտահայտությամբ: Եվ որպես դրա արդյունք՝ երկրի ազգաբնակչության շրջանում ավելացել է աղքատների թիվը, մեզ համար սովորական է դարձել նույնիսկ երիտասարդ մարդկանց աղբարկղ քչփորելը, ինչը չկար նույնիսկ 15-20 տարի առաջ՝ պատերազմի ժամանակ և դրանից անմիջապես հետո:

Վերջին տարիներին ավելի է ուժեղացել տնտեսության մոնոպոլիզացիան (որի ներկայացուցիչը քրիստոնյա հայերի կողմից կարող է համարվել Քրիստոսից հետո 2-րդ անձը երկրի վրա), ինչի անմիջական արդյունք է այն, որ հանրապետությունը պաշտոնապես լքել է ավելի քան 250 հազար մարդ, ոչ պաշտոնապես՝ հաստատ ավելի շատ:

Աշխատանքի ու աշխատատեղերի պակասը լրացվում է նաև կանանց Էմիրաթներ և Թուրքիա արտագաղթով՝ մարմնավաճառությամբ փող աշխատելու նպատակով: Վերջին տարիներին երկրում անընդհատ ծագում են կոնֆլիկտային խնդիրներ՝ փոքր ՀԷԿ-երի պատճառով գետերից սնվող ոռոգման ջրերի ցամաքելու ու դրանցում ձկների ոչնչացման, շենքերի բակերում շինարարություն անելու և բնակիչների բողոքների առումով, օլիգարխների և բարձրաստիճան չինովնիկների և նրանց զավակների ու թիկնապահների մասնակցությամբ մարդասպանության դեպքերում: Վերջիններս, ի դեպ, ավելի բարձր են օրենքից և արդարադատությունից՝ շարքային քաղաքացիներին մատնացույց անելով նրանց ստորակարգ վիճակը:

Վերջին տարիներին Հայաստանում ուսումն ու բարոյական դաստիարակությունն անկում են ապրել, և երկար չգրելու համար, ընդամենը ասեմ՝ ուսանող տղաների շրջանում «զապադլո» է դաս սովորելն ու իրենց խելքով ու գիտելիքներով գնահատական ստանալը:

Վերջին տարիներին մարդիկ սկսել են խոսել նաև սեռական և այլ փոքրամասնությունների իրավունքների մասին, սակայն դրանք Հայաստանի Հանրապետությանը չեն պատճառել ու ի վիճակի չեն պատճառելու բոլոր այն չարիքները, որ արվում է իշխանությունների թողտվությամբ և կամ անմիջական մասնակցությամբ: Եվ ես կարծում եմ, որ իրեն իրական հայրենասեր պատկերացնող անձը (տվյալ դեպքում՝ Գուրգեն Աշոտ Հարությունյան) փոխանակ պայքար մղի Հայաստանը դեպի կործանում տանող այսօրվա իրողությունների ու դրանց «պապաների»՝ իշխանությունների դեմ, ընտրել է առավել անվտանգ ու հեշտ տարբերակը՝ «պայքարել» նրանց դեմ, որոնց «բերած չարիքը» հենց աննշան է, չափազանց աննշան, ու նաև այն անձանց դեմ, ովքեր հասկանում են դա ու չեն փորձում «պայքարել» փոքրամասնությունների դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here