տուն Քաղաքական Ընտրությունն անցավ ավանդական մեթոդների տրամաբանության մեջ

Ընտրությունն անցավ ավանդական մեթոդների տրամաբանության մեջ

294
0
Թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը AraratNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ահազանգերը համատարած են բնակիչներից. քաղաքի տարբեր թաղամասերում ՀՀԿ-ականները  բնակիչներին ընտրատեղամասերի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում եւ ուղորդում ընտրատեղամասեր:
Պատգամավորի թեկնածուն  ոստիկանապետի հետ է հանդիպել վերջինս էլ փաստեր է պահանջել:  Սամվել Հայրապետյան էլ պատասխանել է, որ փաստեր ունենալու դեպքում դատարկ չէր գա: Բայց ոստիկանությունը լուրջ արձագանք չի տալիս ահազանգերին:
«Ժառանգություն» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը AraratNews.am-ի այն հարցին թե ինչպես է գնահատում կուսակցության ներկայացուցիչը ընտրությունների ընթացքը, Մարտիրոսյանը պատասխանել է. «Ավանդական մեթոդների տրամաբանության մեջ. ընտրակաշաքներ, վարչական ռեսուրսների կիրառում»:
Հիշեցնենք, որ այսօր թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություն է, որը ներառում է Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ եւ հարակից գյուղերը: Ընտրության անհրաժեշտությունը ծագեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ընտանիքի հետ կապված սպանության գործից հետո. Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, որից հետո թիվ 38-րդ ընտրատարածքի պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունքի մարզպետ, որից հետո ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով նշանակեց նոր ընտրությունների ժամկետները: Թեկնածուները 2 քաղաքական ուժի ներկայացուցիչներ են. Աշոտ Կարապետյանը` ՀՀԿ-ից (Կապանի նախկին քաղաքապետ) և  Սամվել Հայրապետյանը` Ժառանգությունից (ազատամարտիկ, կուսակցության Կապանի ստորաբաժանման ղեկավար):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here