Ընտրություններում «շուստրավատ» լինող, իր արեւին իշխանությունից 5.000-10.000 դրամ «քցող» կամ հանուն «լավ տեղերքի», դպրոցների, մանկապարտեզների ու հիմնարկների ղեկավարների թելադրանքով «քվեարկող» «ընտրազանգվածը» այս օրերին փոստային բաժանմունքում վալերիանկա է խմում կոմունալ ծախսերի թիվն իմանալուց հետո: Մինչեւ հասարակության այդ հատվածը չհասկանա, որ իր տունը քանդողն ինքն է, իր ու այլոց զավակների համար արտագաղթի դուռը հենց ինքն է բացում 5.000 դրամով կամ «խաթրով» կամ վախենալով, ո’չ իր վիճակն է փոխվելու, ո’չ էլ երկրի: Ու իզուր է հասարակության նույն հատվածը ամեն միտինգի գնացողից հետաքրքրվում՝ «հանրահավաքից բա՞ն չի փոխվում», քանի դեռ հույսը դրել է նրա վրա, որ ինքը հինգ տարին մեկ 5.000 է աշխատելու, իսկ մյուսներն էլ փողոցում սառելով իրենց տեղը պայքարելու են ու իրենց խնդիրները լուծեն: Տանը նստողներին իմ միակ եւ ամենաազնիվ խորհուրդն է՝ ավելի լավ է վալերիանկան միշտ գրպաններդ պահեք: Միայն թե չգիտեմ՝ 5.000 դրամը կհերիքի՞ 5 տարվա վալերիանկա առնելու համար: Վերջիվերջո՝ սրտի կապլիների գներն էլ կապված են իրենց ողորմություն տվող օլիգարխների «սրտի բարիկամեցողությունից»…
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը: