ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների աղյուսակավորումը պետք է իրականացվի մինչև ապրիլի 1-ի ժամը 14:00-ն:
Դրանք պարբերաբար կներկայացվեն ԿԸՀ, որը իրականացված աղյուսակավորման արդյունքներով մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00 կամփոփի ընտրությունների նախնական արդյունքները: