Մարդիկ ավելի քիչ են քվեարկում այն քաղաքական գործիչների օգտին, որոնք խնդիրներ ունեն ավելորդ քաշի հետ: Այս մասին նշում են Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Equality, Diversity and Inclusion գիտական ամսագրում: Նրանք ուսումնասիրել են 2008-2012 թվականներին Սենատում կայացած ընտրությունների ադյունքները:
Նրանք պարզել են, որ գեր թեկնածուներն ավելի քիչ դեպքերում են հաղթում, քան նորմալ կազմվածք ունեցողները: Դա տեղի է ունենում անկախ նրանց քաղաքական կողմնորշումներից և քաղաքական կենսագրությունից: Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ գեր թեկնածուներն ամենաքիչ ձայները ստանում են ուսանողների շրջանում:
Գիտնակաները նաև կարծում են, որ իրենց հետազոտության արդյունքները տիպիկ են նաև այլ երկրների համար: