Իրազեկ քաղաքացիների միավորում — Union of Informed Citizens
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Հարգելի գործընկերներ
Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում ուղղորդված կերպով թիրախավորվում են «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքն ու Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Ըստ հրապարակումների, ակնհայտորեն խախտվել են որոշ ընտրողների իրավունքներ: Հիշեցնենք, որ քվեարկության գաղտնիությունը խախտելը սահմանում է պատասխանատվություն` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մեջբերում.
? «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:?
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, մասնավորապես, Շուշիի և Ստեփանակերտի ընրատեղամասերում ընտրական իրավունքի խախտման տեսագրված փաստերին, և պահանջում ենք մինչև քվեարկություն ավարտը կանխել նմանատիպ միջադեպերի կրկնությունը:
Հարգանքով` «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինք