Նոր Նորք համայնքում բնակվող Քալաշյանների ընտանիքը հայտնվել է բավական ծանր կացության մեջ: Ընտանիքը, որտեղ 9 անչափահաս երեխաներ են մեծանում՝ զրկվելէ պետական նպաստից, քանի որ ինչ-որ կարճ ժամանակ ընտանիքի հայրը աշխատել է. «Ամուսինս մեկ ամիս աշխատել է և ես էլ իրեն օգնել եմ: Ամբողջ գիշեր աշխատել են, բայց ստացել ենք 49 000 դրամ աշխատավարձ: Հետո տեսա, որ ամուսինս հյուծվում ա անքանության պատճառով՝ դուրս եկավ աշխատանքից»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը` Քրիստինե Քալաշյանըˋ ավելացնելով, որ պետության կողմից տրված նպաստով վճարում էին բնակարանի վարձը, որը հիմա չեն կարողանում վճարել:
Ընտանիքը օրն անցկացնում է կիսասոված վիճակում, քանի որ չունի միջոցներ և աշխատանք՝ անգամ օրվա սնունդն ապահովելու համար: Երեխաները բակ չեն իջնում խաղալու, քանի որ բակային ընկերներն իրենց ծաղրում են. «Մեզ ասում են՝ դուք աղքատ եք, բոմժ եք: Մենք էլ չենք իջնում բակ, որ խնդիրներ չունենանք»,-ասաց ընտանիքի տղաներից մեկը:
«Մենք հիմա բարեգութ մարդկանց օգնության կաիրքը ունենք: Մեզ ոչինչ ավել պետք չի, միայն ուզում ենք, որ ամուսինս որևէ աշխատանք ունենա և փոքրիկ աջակցություն ունենանք՝ բնակարանի վարձի խնդիրը լուծելու համար»,-ասաց Քրիստինե Քալաշյանը:
Ընտանիքին օգնել ցանկացող անձիք հավելյալ տեղեկություններ և կոնտակտային տվյալներ կարող են ստանալ AraratNews.am լրատվական կայքի խմբագրությունից: