Ընկերությունները տարեկան կես տրիլիոն դոլար են ծախսում ընկերությունների ապրանքանիշները գովազդելու համար, ինչը գերազանցում է տարվա ընթացքում գիտական ծախսերին, նախագծային աշխատանքների գումարը, իսկ որոշ երկրներում բրենդների վրա ծախսվող գումարները կազմում են ընկերությունների կողմից ներդրումների համար հատկացված գումարների մոտ 1/4-ը: Նման եզրակացության է եկել Հեղինակային իրավունքի համաշխարհային կազմակերպությունը, որի զեկույցը հրապարակվել է Ժնևում:
2011 թվականին ընկերությունները բրենդների վրա ծախսել են 466 մլրդ դոլար: Զեկույցում ասվում է, որ թիվը զգալի շատ կլիներ, եթե հաշվի առնվեին ռազմավարական զարգացման վրա ծախսվող գումարները: ԱՄՆ-ում բրենդների զարգացման վրա ծախսվել է 140 մլրդ, ինչը վերոնշյալ ծախսերը հաշվի առնելիս կավելանա ավելի քան 2 անգամ` 340 մլրդ դոլար: