տուն Սպորտ Ընթանում է Հայաստանի տարվա լավագույն 10 մարզիկների քվեարկությունը (տեսանյութ)

Ընթանում է Հայաստանի տարվա լավագույն 10 մարզիկների քվեարկությունը (տեսանյութ)

215
0

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին կորոշվեն 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ միացման ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը ներկայացրել է նաև մարզիկների ընտրության կարգը:

Լավագույն մարզիկների թեկնածուների ցանկում 25 անուն է, որոնց ի վերջո կընտրվի լավագույն տասնյակը:

Հավակնորդները՝

Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյան, Կարեն Ասլանյան, Սլավիկ Գալստյան, Կարապետ Չալյան, Արսեն Ջուլֆալակյան, Արսեն Հարությունյան,

Ծանրամարտ. Ռուբեն Ալեքսանյան, Սամվել Գասպարյան, Դավիթ Հովհաննիսյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Հակոբ Մկրտչյան,

Ֆուտբոլ. Հենրիխ Մխիթարյան,

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկով, Արթուր Հովհաննիսյան,

Մարմնամարզություն. Արթուր Ավետիսյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան,

Սամբո. Դավիթ Գրիգորյան, Տիգրան Կիրակոսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Գրիգոր Մխիթարյան, Վահագն Չալյան,

Ուշու. Արսեն Բաղրյան։