«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստը պետք է ավելի վաղ տեղի ունենար, սակայն Նիկոլ Փաշինյանի հագեցած գրաֆիկի պատճառով այն կայանում է ավելի ուշ: Մինչ նիստը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասներ չհաղորդեց օրակարգային հարցերի մասին: