տուն Հասարակություն Առողջապահություն Ընդունվեց բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու մասին նախագիծը

Ընդունվեց բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու մասին նախագիծը

299
0

Այսօրվա նիստում օրենսդիրը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով կարգավորվում են բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու հետ կապված հարցերը:

Նախագծի համաձայն՝ նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը՝ վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից: Նախատեսվում է, որ լիազորագրերը կվավերացվեն կամ կհաստատվեն անվճար:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ:

Օրենքի նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Սիսակ Գաբրիելյանը:  Այն ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայնով

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here