Լուրջ չեմ համարում նման մեկնաբանությունները։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով սպասվող թեժ աշնանը և ընդդիմության ակտիվացմանը վերաբերող հարցին։
«Առհասարակ, եթե նայեք դուրս, ապա կտեսնեք՝ ինչ է կատարվում։ Ընդդիմությունը 20 հոգուց ավել չի կարողանում դուրս հանել։ Իրականում ընդդիմությունն այդքան էլ չունի աջակից»,- ասաց Կարապետյանը։