տուն Քաղաքական Միջազգային Ընդդիմությունը պահանջում է Սուդանի նախագահի հրաժարականը

Ընդդիմությունը պահանջում է Սուդանի նախագահի հրաժարականը

141
0

222

Սուդանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Ազգ» կուսակցության նախագահ Ալ-Սադիկ Ալ-Մահդին կոչ է արել գործող նախագահ Օմար Ալ-Բաշիրին հրաժարվել իշխանությունից:

Սուդանում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները: Հնչում են ինչպես տնտեսական բնույթի, այնպես էլ քաղաքական պահանջներ: Իշխանությունները մի քանի անգամ կիրառել են բիրտ ուժ: Երկրում անջատվել է համացանցը:

«Պետք չէ մտածել, որ ժողովրդական ելույթները կհաջողվի մարել` չվերացնելով դրանց բազմաթիվ պատճառները` իշխանությունների բազմաթիվ բացթողումները: Ռեժիմը պետք է փոխել և նշանակել անցումային իշխանություն: Այս իշխանություններն ամբողջովին իրենց վարկաբեկել են խաղաղ ցուցարարների դեմ սանձզերծած բռնություններից հետո»,- ասել է Ալ-Մահդին: Այս մասին հաղորդումէ  RIA-Novosti գործակալությունը:

Որոշ տվյալների համաձայն, երկու շաբաթ տևող բախումներից հետո, զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 700-ը ձերբակալվել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here