Արգենտինայում երեկ ավարտվել են խորհրդարանական լրացուցիչ ընտրությունները, որի ժամանակ թարմացվել է ստորին պալատի տեղերի կեսը, իսկ վերին պալատի՝ 1/3-ը։ Մասնակցել են մոտ 71% ընտրողներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ընդդիմության առաջնորդ Սերի Մասսան հաղթում է Բուենոս Այրեսի շրջանում, որտեղ ապրում է քվեարկության իրավունք ունեցողների մոտ 40 տոկոսը։ Սա զգալի մեծացնում է նոր հաղթանակի հնարավորությունը 2015 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Ընդդիմությունը հաղթել է նաև Կորդոբանում, Սանտա Ֆենում և Մենդոսայում։
Նախագահ Քրիստինա Քիրշների կողմից առաջադրված թեկնածուները պարտություն են կրել ընտրատարածքների մեծ մասում։ Մասնագետները նշում են, որ իշխող կուսակցության անհաջողության պատճառներից են հիվանդության պատճառով ընտրարշավում Քիրշների բացակայությունը, ինչպես նաև տնտեսական լարված իրավիճակը։