տուն Քաղաքական Միջազգային Ընդդիմությունը կիրառել է քիմիական զենք արտաքին միջամտություն հրահրելու համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ընդդիմությունը կիրառել է քիմիական զենք արտաքին միջամտություն հրահրելու համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

218
0

470596_20111005074740

Սիրիայի Ղուտա քաղաքում օգոստոսի 21-ին քիմիական հարձակումն իրականացրել է ընդդիմությունը, որը փորձել է հրահրել միջազգային ուժերի միջամտությունը Սիրիայի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ելույթ ունենալով Գլխավոր Ասամբլեայում կազմակերպված խորհրդակցությանը։

«Ընդդիմությունն, ինչպես հայտնի է, միշտ ցանկացել է, որպեսզի լինի արտաքին միջամտություն։ Ինչպես գիտենք, Երկրորդ համաշխարհային պատերազմը նույնպես սկսվել է սադրանքից, այդպես էր նաև Վիետնամի պատերազմի, ինչպես նաև Սերբիայի ռմբակոծությունների դեպքում։ Այս դեպքում էլ կար սադրանք, սակայն շնորհիվ հայտնի նախաձեռնությունների՝ հնարավոր եղավ կանխել մեծ պատերազմը», — ասել է դիվանագետը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here