Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտվանից բախումներ են սկսվել Կիևում այն բանից հետո, երբ իշխանությունները մերժել են քննարկել 2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու հարցը, որով Ուկրաինան կրկին կվերածվեր կիսանախագահական հանրապետության:
Ընդդիմադիրները արգելափակել են Ուկրաինայի խորհրդարանի ամբիոնը, իսկ Եվրամայդանի մասնակիցները փորձ են արել գրավել Ռադայի շենքը: Նրանք ձայնային նռնակներ են նետել Ռադայի ուղղությամբ, կոտրել են պատուհաններ:
Այս պահին հայտնի է, որ ընդդիմադիրները գրավել են իշխող կուսակցության գարսենյակներից մեկը Կիևում:
Ընդդիմադիր որոշ ուժեր կոչ են անում հրազեն ունեցողներին՝ մոտենալ Անկախության հարապարակին, քանի որ ուժայինները փորձելու են հարձակում գործել ցուցարարների վրա և ազատել Մայդանը: