Այսօր Մայդանում ընդդիմադիրները տեսախցիկների առաջ ցուցադրել են Ռուսաստանի զինված ուժերի տարբերանշան, որը պոկել են ցուցարարների վրա հարձակված զինվորականներից մեկի վրայից: Այս մասին հաղորդում է Censor.net.ua-ն:
«Ռուսաստանի ՆԳՆ շևրոնը` երկգլխանի արծիվով և տրիկոլորով մարդիկ պոկել են գրոհի ժամանակ սպայի վրայից: Սա իրական ապացույց է, և դա պետք է տեսնի ամբողջ աշխարհը»,- բեմից ասել է ցուցարարներից մեկը` այդ նույն խոսքն ասելով լեհերեն և ռուսերեն:
Ներկայում Մայդանի կազմակերպիչները փորձում են ճշտել այդ տարբերանշանի իսկությունը: