տուն Լուրեր Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնությունը դիմում կներկայացնի ՍԴ

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնությունը դիմում կներկայացնի ՍԴ

91
0

dem_am_partadirin_01

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում անցկացնել ստորագրահավաք Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների Նախաձեռնության անունից ներկայացվելու է լրամշակված դիմում Սահմանադրական դատարան՝ ի պաշտպանություն մարտի 28-ին քննվող գործի:

Այս ստորագրահավաքի անհրաժեշտությունը և նպատակն է՝
1. վերահաստատել մեր պահանջը առ այն, որ վերացվի պարտադիր բաղադրիչը՝ ներկայացնելով նոր հիմնավորումներ՝ թե հակասահմանադրականության, թե միջազգային փորձի և թե սոցիալ-տնտեսական տեսանկյունից, և բացառել պարտադիր բաղադրիչը հարկատեսակի վերածելու փորձերը:
2. Սահմանադրական դատարանին ցույց տալ, որ պարտադիր վճարը հարկատեսակ դարձնելը ևս հակասում է Սահմանադրությանը:
3. Սահմանադրական դատարնում ներկայումս գտնվող ԱԺ պատգամավորների դիմումը չի անդրադառնում հարցի համալիր վերլուծությունը՝ հատկապես միջազգային իրավական ու սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Բացի այդ, ԱԺ որոշ պատգամավորներ արտահայտել են կարծիք, որ պարտադիր վճարը հարկատեսակ դարձնելը կարող է համարվել հարցի լուծում: Ուստի անհրաժեշտ է վերահաստատել մեր պահանջների արմատական բնույթը և մեր անհամաձայնությունը՝ հարկատեսակ դարձնելու գաղափարին:

Ստորագրահավաքի ձևաթուղթը և դիմումը կարող եք բեռնել նախաձեռնության էջից:

Ցանկալի է, որ ամեն հիմնարկությունում կազմակերպեն ստորագրահավաք, իսկ աշխատավայրը նշելը պարտադիր չէ: Կարող եք նշել ձեր մասնագիտությունը:

Ստորագրված ձևաթղթերը կարող եք տանել առձեռն Ազատության հրապարակ Մարտի 27-ին՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 8-ը և Մարտի 28-ին՝ մինչև 11-ը, որից հետո երթով կշարժվենք ՍԴ՝ դիմումը և կից ստորագրությունները հանձնելու:

Զուգահեռ կկազմակերպենք հանրային քննարկում նույն տեղում: Բոլոր նրանք, ովքեր ունեն որոշակի գաղափարներ, առաջարկներ կամ ծրագիր հետագա քայլերի կամ կազմակերպվող ակցիաների մասին, թող անպայման գան, որ քննարկենք: Սա հավասարապես վերաբերում է նաև այլ քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, և չի սահմանափակվում միայն կենսաթոշակային պայքարի շրջանակներով»: