«Ռոմայի» ու «Արսենալի» բանակցությունները Ջասթին Կլյուվերտի և Հենրիխ Մխիթարյանի փոխանակման շուրջ շարունակվում են, չնայած մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ամեն ինչ կարող է ձախողվել։
Իտալական Calciomercato-ն հայտնում է, որ «Արսենալը» ցանկանում է ուղիղ փոխանակում կատարել, գումար չավելացնել հոլանդացի խաղացողի տրանսֆերի դիմաց։ Սակայն հռոմեական ակումբը պահանջում է ևս մի քանի միլիոն ավելացնել։ Ընդամենը 2 մլն եվրո ու փոխանակումը կկայանա։