տուն Սպորտ Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանը ծանր հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանը ծանր հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ

165
0

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությունը: Ազատոճային ըմբիշ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակչում մրցեց Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող Մոհամադբագեր Յախքեշիի հետ: Հարությունյանը հաղթեց 13:6 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է Armsport-ը

Գոտեմարտը լավ սկսվեց մեր ըմբիշի համար, նա միանգամից մեծ առավելություն ստացավ: Սակայն դադարից հետո իրանցի մրցակիցը, որն ավելի բարձրահասակ էր, կարողացավ միավորներ հետ բերել: Մինչև գոտեմարտի ավարտը Արսենին հաջողվեց ևս մի քանի հնարք կատարել ու կրկին առաջ անցնել հաշվի մեջ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10-5 հաշվով հաղթել է Մոնղոլիայի ներկայացուցչին: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here