«Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանին՝ պահանջելով հերքել՝ գործարար համբավն արատավորող եւ իրականությանը չհամապասխանող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը ներկայացվել է ապրիլի 10-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։
Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ «Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Ռիո» մոլում, հեռախոսների աքսեսուարների վաճառքով է զբաղվում։ «Ինչքանով տեղյակ եմ Արուս Տիգրանյանի ընկերուհին՝ որի դեմ եւս հայց ենք ներկայացրել, այնտեղից գնում է կատարել եւ դժգոհ է մնացել։ Իսկ Տիգրանյանն իր «Ինստագրամ»-ի էջի միջոցով ասել է՝ մի հաճախեք այդ խանութ, վատ են սպասարկում եւ այլն»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում