տուն Սպորտ Էրիկ Վարդանյանը կարող է ձմեռը հանդես գալ «Լոկոմոտիվ»-ում

Էրիկ Վարդանյանը կարող է ձմեռը հանդես գալ «Լոկոմոտիվ»-ում

187
0

Հայաստանի  ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ձմեռային տրանսֆերի ընթացքում կարող է տեղափոխվել ռուսական ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: «Խոսել ենք  «Լոկոմոտիվ» ակումբի ղեկավարության հետ և հնարավոր է, որ ձմռանը վերադառնանք այդ հարցին: «Յաբլոնեց»-ը և ևս 2 ռուսական ակումբ հետաքրքրված էին Վարդանյանով: Մեզ համար կորուստ կլինի, եթե նա հեռանա, բայց ուրախ կլինենք, որ խաղա այլ առաջնությունում»,-ասաց նա:

Ամառային տրանսֆերային շրջանում Էրիկ Վարդանյանը կարող էր տեղափոխվել «Լոկոմոտիվ», սակայն տեղափոխությունը չկայացավ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here