տուն Քաղաքական Հայաստան Էրիկ Գրիգորյանը ազատման դիմում է ներկայացրել

Էրիկ Գրիգորյանը ազատման դիմում է ներկայացրել

468
0

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:

Այս մասին հայտնում է Lragir.am-ի աղբյուրը: Ըստ ընթացակարգի՝ վարչապետը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը, բայց այդ մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա:

Տեղեկությունը ճշտելու համար Araratnews.am լրատվականը կապ հաստատեց շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանի հետ: Վերջինս հրաժարվեց մեկանաբանություն տալուց:

Հայկ Մագոյան