«Ժողովուրդ»-ը գրում է.
« «Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման գործով կալանավորված Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց վերջինիս պաշտպան էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ նրա մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն.
«Մինչեւ եզրակացությունը չգա, երեւի թե ձեռնպահ մնանք որեւէ քննչական գործողություն պլանավորել, քանի որ պարզ չէ՝ այդ ցուցմունքներին ինչպես պետք է վերաբերվենք մինչեւ եզրակացություն տալը»։
Նշենք, որ ըստ փաստաբանի՝ մինչեւ այժմ չկա տեղեկություն, որ նա որեւէ հոգեբուժական կենտրոնում հաշվառված է եղել։ Ավելին, փաստաբան Աղաջանյանը նշեց, որ Արթուր Թորոսյանին տեսել է երկու օր առաջ, երբ նրան դատարան էին բերել՝ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հարցի հետ կապված, եւ Թորոսյանը դատարանին որեւէ բան չի ասել։
Հիշեցնեք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: