տուն Հասարակություն Իրավական «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ

«Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ

424
0

Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:

Ըստ հաղորդվող տեղեկության`քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:

Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանություն հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: Այլ մանրամանսեր կհաղորդվի մի փոքր ուշ: