տուն Հասարակություն Առողջապահություն «Էրեբունի» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից հղի կին է մահացել

«Էրեբունի» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից հղի կին է մահացել

549
0

Մարտի 8-ին «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել 23-25 տարեկան կին՝ երկկողմանի թոքաբորբով։  Նույն օրը նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

«Քաղաքացին դիմել է մեզ 17։15-ին  երկկողմանի թոքաբորբով, արվել են բոլոր միջոցառումները։ Երեկոյան՝ 22։30-ին տեղափոխվել է «Էրեբուն» ԲԿ, որոշ ժամանակ անց մահացել է։ Կորոնավիրուսի կասկած չի եղել, նրա մոտ խորացված թոքաբորբ էր, թոքերի վրա ուռուցք էր գոյացել»,– ասել է ԲԿ-ի տնօրենը։

Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ մահացածը hղի է եղել: