«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի բուժաշխատողներ մեկուսացվել են՝ կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ շփվելու պատճառով: Մեկուսացման մասին Factor.am-ին փոխանցված տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Մեր տեղեկություններով՝ խոսքը մոտ երկու տասնյակի հասնող բուժաշխատողների մասին է: Մեր հստակեցնող հարցին ԲԿ-ի տնօրենն ուշագրավ պատասխան տվեց. պարզվեց՝ նա չի հիշում, թե իր ղեկավարած կենտրոնի քանի բուժաշխատող է մեկուսացվել:
«Թիվ չեմ կարող ասել, չեմ հիշում: Սա մեր պրոբլեմն է, մենք լուծում ենք, թե քանի հոգի է՝ այդ տեղեկությունը չեմ տալու»,- ասաց Միքայել Մանուկյանը: