տուն Քաղաքական Միջազգային Էրդողանն Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների ցեղասպանության մեջ

Էրդողանն Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների ցեղասպանության մեջ

104
0

4094634-3x2-940x627

Թուրքիան սուր արձագանք է տվել Իսրայելի գործողություններին՝ Պաղեստինի Գազայի հատվածում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Իսրայելին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի դեմ ցեղասպանություն գործելու մեջ: Հիշեցնենք, որ Իսրայելն այն բանից հետո, երբ առևանգվել և սպանվել էին իսրայելցի երեք երիտասարդներ, պատժիչ գործողություններ սկսեց Պաղեստինի տարածքում, կողմերը փոխանակվեցին հրթիռակոծությամբ, իսկ Իսրայելը երեկ ցամաքային գործողություններ նախաձեռնեց Գազայի հատվածում:

Էրդողանը, բացի Իսրայելին «պաղեստինցիերի համակարգային ցեղասպանության մեջ մեղադրելը, ՄԱԿ-ին և իսլամական աշխարհի մեղադրանք է ներկայացրել՝ Պաղեստինին օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու մեջ:

Թուրքիան նախկինում էլ իսրայելական գործողությունները որակել է որպես ցեղասպանություն: Այսպես, 2009 թվականին «Թափվող արճիճ» օպերացիայի ժամանակ, Թուրքիան առաջին անգամ ուղիղ առճակատման մեջ մտավ Իսրայելի հետ վերջին մի քանի տասնամյակում: