տուն Քաղաքական Միջազգային Էրդողանն առաջադրվեց որպես նախագահի թեկնածու

Էրդողանն առաջադրվեց որպես նախագահի թեկնածու

73
0

18d13feb-aac3-4747-892d-e143cb3666cb

Այսօր Թուրքիայի իշխող արդարություն և զարգացում կուսակցութունը վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին առաջադրել է նախագահի թեկնածու։ Այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Մեհմետ Ալի Շահինը՝ ելույթ ունենալով Անկարայում ԱԶԿ-ի կենտրոնում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում առաջին համապետական նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա օգոստոսի 10-ին։

Այս պահին հայտնի է ևս երկու թեկնածուների մասին, ովքեր հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին։ Նրանցից մեկը Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին ղեկավար Էկմելեդին Իհսանօղլուն է, իսկ երկրորդը՝ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սալահեդին Դեմիրթաշը։

Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը հրաժարվել է մասնակցել ընտրություններին։