Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ապրիլի 4-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Այս մասին հաղորդում է Ihlas գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Սա Էրդողանի առաջին պաշտոնական այցն է ՏԻՄ ընտրություններում տարած շոշափելի հաղթանակից հետո: ՏԻՄ-ում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության շատ ներկայացուցիչներ, ովքեր առաջադրվել էին այս ընտրություններում կարողացել են հաղթանակներ տոնել և ստանձնել շատ մունիցիպալտետների ղեկավարումը: