Պայթուցիկ սարքը, որով տղամարդը փորձել է ներխուժել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայր, կեղծ է եղել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հայտնել է, որ տղամարդու մոտ եղած առարկան նման է եղել ռումբի, բայց շինծու է եղել: Նրա խոսքերով, տղամարդուն ձերբակալելիս ոստիկանները մի քանի անգամ նախազգուշական կրակ են բացել, ոչ ոք չի տուժել: