Երեկ Ստամբուլում կայացել է հակակառավարական մեծ ցույց, որին մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Ցույցը ցրելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցաններ։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Ցուցարարները պահանջում էին վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հրաժարականը, ում կառավարության մի քանի անդամների ընտանիքներին մեղադրում են կաշառակերության մեջ։ Բացի այդ, ցուցարարները կրկին բարձրացրել են կառավարության կողմից շինարարական նախագծերի իրականացման, ինչպես նաև Էրդողանի կողմից կաշառակերության գործերը քննած և մեղավորներին ձերբակալած ոստիկաններին հեռացնելու անթույլատրելիության մասին հարցերը։