1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու ԱՄՆ բանաձևը կարող է հանգեցնել երկու երկրների միջև ուժեղ տարաձայնությունների: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմից Ֆահրեթին Ալթունը: Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ վերջին ամիսներին իրենց ծայրահեղ անպատասխանատու են դրսևորել՝ «երկու ժողովուրդների և պետությունների հարաբերությունների միջև լարվածություն առաջացնելով»:
«Այդ բանաձևերը պատմության մեջ կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների՝ Թուրքիայի դեմ ուղղված անմիտ և անպատասխանատու գործունեության արդյունք: Եվ զգալի ու երկարատև վնաս կհասցնեն երկու երկրների փոխհարաբերություններին»,- շեշտել է նա։
The resolutions will not bring any good to the relations between Turkey and the US. As we stated previously we expect our armenian brothers to stand up and prevent the US Congress to destroy any attempt to reconcile our differences through scientific and academic channels.
— Fahrettin Altun (@fahrettinaltun) December 12, 2019