Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Անկարայում երկրի վարչապետի նստավայրի մոտ ձերբակալված ենթադրյալ ահաբեկիչն, իրականում, հոգեկան խանգարումներ ունեցող մարդ էր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը:
Նախարարն ասել է, որ սկզբում ոստիկանները նրա ուղղությամբ կրակ են բացել այն բանից հետո, երբ 52-ամյա տղամարդը դիմել է ոստիկաններին` ասելով, որ ինքն ահաբեկիչ է, ով եկել է պայթեցնել վարչապետին:
Նախարարը նաև նշել է, որ ձերբակալվածի մոտ չի հայտանբերվել ոչ զենք, ոչ պայթուցիկ: